«Սև ցուցակ». Ուկրաինան տեղի՞ է տալիս Ադրբեջանին![]() 12 օգոստոսի 2013 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «սև ցուցակի» հետ կապված պատմությունը շարունակություն ստացավ: Չնայած այդ քայլի ակնհայտ հիմարությանն ու անիմաստ լինելուն, Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղի է տվել իր ադրբեջանցի պաշտոնակիցներին, հավանաբար, Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրերից զրկվելու վախից դրդված, այդ թվում նաև ռազմական ոլորտում: Մասնավորապես, Ուկրաինայի ԱԳՆ-ն քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «հարկավոր է պահապնել այն երկրների օրենսդրությունը, որտեղ նրանք ճամփորդում են»: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ելենա Վաշչենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանում Արցախ այցելած 335 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու հետ, որտեղ նաև 8 ուկրաինացիներ կան, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Հավանաբար, Ելենա Վաշչենկոն չգիտի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, հետևաբար, Արցախ այցելելով, Ուկրաինայի քաղաքացիները պետք է պահպանեն Արցախի Հանրապետության օրենքները: Թեև չի բացառվում, որ նման լղոզված մեկնաբանությունը կոչված էր «և մերոնց, և ձերոնց» գոհացնելու, չփչացնելով հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ: Դե իսկ եթե ոչ, ապա գումարներ կորցնելու վախը, կամ ինչն ավելի վատ է, տարրական անինքնուրույնությունը պետական մակարդակով կարող են հանգեցնել նրան, որ Ուկրաինան Ադրբեջանի օրինակով կդառնա ծաղրի առարկա ողջ աշխարհի համար: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջապես հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 մարդկանց անուններից, որոնք այցելել են Արցախ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |