Թուրքիայի ՆԳՆ-ից հայերը պահանջել են 2 ծածկագիրը կրող քաղաքացիների ցուցակներ

Թուրքիայի ՆԳՆ-ից հայերը պահանջել են 2 ծածկագիրը կրող քաղաքացիների ցուցակներ

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բոյաջըքյոյի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանը դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարությանը` 2 ծածկագիրը կրող քաղաքացիների ցուցակներն իրենց հանձնելու պահանջով, գրում է demokrathaber.net-ը:

«Հայտնի է դարձել, որ 1923 թվականից սկսած բնակչության մասին կազմվող արձանագրություններում հայկական համայնքի ներկայացուցիչներն առանձնացվել են 2 ծածկագրով: Մենք առաջիկայում նախատեսում ենք հիմնադրամի խորհրդում ընտրություններ անցկացնել, բայց հայ համայնքի ներկայացուցիչների ամբողջական ցուցակներ չունենք, և այդ պատճառով խնդրում ենք մեզ տրամադրել ձեր ունեցած 2 ծածկագիրը կրող քաղաքացիների ցուցակները: Մեր պահանջը տեղեկատվության ստացման օրենքի շրջանակներում է», - նշված է դիմումում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականն օրեր առաջ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր: Քրիստոնեության վերադարձած և իրենց երեխային հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---