Հայաստանն ու Շվեյցարիան կընդլայնեն տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը![]() 12 օգոստոսի 2013 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվեց վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես` 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը եւ այդ շրջանակում փոխգործակցության կարեւորությանը: Կողմերը երկուստեք ընդգծեցին մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` այդ նպատակով օգտագործելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |