Ադրբեջանում թռչնի գրիպը երեք հոգու մահվան պատճառ է դարձել14 մարտի 2006 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները երուշաբթի օրը հայտարարել են, որ երկրում թռչնի գրիպից մահացել է երեք մարդ: Ադրբեջանի առողջապահության ներկայացուցիչ Սամաի Մամեդովայի խոսքերով, «նախնական անալիզները վկայում են, որ երկրի հարվում ապրող երեք մարդկանց մահվան պատճառը թռչնի գրիպն է»: Ընդ որում, Մամեդովան չպարզաբանեց, արդյոք խոսքը գնում է թռչնի գրիպի H5N1 տեսակի մասին թե ոչ, որ մինչ այդ հայտնաբերվել էր Թուրքիայում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում:Բոլոր մահացածները Ադրբեջանի Սալյանի շրջանում ապրող մեկ ընտանիքի անդամներ էին: Նրանք մահացել էին շրջանային հիվանդանոցում մարտի սկզբին: Թռչնի գրիպի առկայությունը մահացածների մոտ հաստատվել է Եգիպտոսից Ադրբեջան բերված շարժական լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքում: Մեծ Բրիտանիայի լաբորատորիան, ուր մահացածների մաշկի նմուշներ էին ուղղարկվել, դեռ չի հաստատել դիագնոզը: Մինչ այդ, Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում թռչնի գրիպի կասկածով մոտ 100 մարդ է հոսպիտալացված: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2003 թվականի մարտից մինչեւ 2006 թվականի մարտ ամիսը թռչնի գրիպից մահացել է 98 մարդ: Թռչնի գրիպից մահացած վերջին մարդը ԻՆդոնեզիայում բնակվող 12-ամյա աջիկն է եղել, երկուշաբթի ԱՀԿ-ը հայտարարեց, որ ,մահացածի մաշկի նմուշների հետազոտությունը հաստատել է թռչնի գրիպի H5N1 տեսակի առկայությունը: 2006 թվականի սկզբից H5N1, որ մարդու համար համարվում է չափազանց վտանգավոր, հայտնաբերվել էր Արեւմտյան Եվրոպայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ավղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում, ինչպես նաեւմ աֆրիկյան երեք երկրներ Եգիպտոսում, Կամերունում, Նիգերիայում եւ Նիգերում` թռչունների մոտ: Ըստ համաճարակագետների, թռչունների գարնանային միգրացիայի հետեւանքով, թռչնի գրիպը կտարածվի նաեւ Հյուսիսային Ամերիկայում: Չվող թռչունների շարժման դիտարկումը ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է ռազմական հետախուզական արբանյակներից ստացված տեղեկաույթունների հիման վրա: Սակայն, նախարարության ղեկավար Մայքլ Ջոանսը հայտարարեց, որ «մենք չենք կարող հսկայական վանդկան կառուցել եւ թույլ չտալ չվող թռչուններին թափանցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ», հայտնում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |