Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում պատրաստվում է Դեմետրիուս Անդրադեի հետ մենամարտին![]() 13 օգոստոսի 2013 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ պատրաստվում է իր առաջիկա մենամարտին: Առաջին միջին քաշային կարգի WBO գոտու համար նա սեպտեմբերի 7-ին Լոս-Անջելեսում մենամարտելու է Դեմետրիուս Անդրադեի հետ: Երեկոյի գլխավոր մենամարտում մրցելու են Խուլիո Սեզար Չավես Կրտսերն ու Բրայան Վերան: Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին: Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |