Մարտին Խայտե. Դևիսի Գավաթում Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը հարցականի տակ է

Մարտին Խայտե. Դևիսի Գավաթում Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն ուրախ է, որ Դավիթ Նալբանդյանը սկսել է մարզումները:

«Նա շատ լավ թենիսիստ է և հատուկ տեղ ունի մեր հավաքականի կազմում: Մենք չգիտենք, Դավիթը կկարողանա՞ հանդես գալ Դևիսի Գավաթի կիսաեզրափակչում, քանի որ նա չի մարզվել ավելի քան 4 ամիս»,- ասել է Խայտեն:

Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո արդեն վերադարձել է կորտ և սկսել մարզումները: Թենիսիստի խոսքով, ինքն աստիճանաբար փորձում է ձեռք բերել լավ մարզավիճակ: Այս տարի մայիսին Նալբանդյանը ենթարկվել էր ձեռքի և ուսի վիրահատության:

Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ Չեխիա- Արգենտինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-15-ը Պրահայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---