Գերի ընկած զինվորի հարազատները դիմում են նախագահին. Հարցազրույց ասվածը թելադրված տեքստ էր![]() 13 օգոստոսի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բաց նամակ են գրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Սատարենք Գերի Զինվորին» ֆեյսբուքյան էջից: Նամակում ասվում է. «Ձեզ են դիմում բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բարեկամները, գուղի բնակիչները և նրանք ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին: Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության նախարարին: Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել ՌԴ նախագահի հետ (գուցե դեսպանատան միջոցով), որպեսզի նա միջնորդություն կատարի մեր երեխայի համար: Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք: Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ձուցադրեցին, թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ: Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել: Խնդրում ենք, աղաչում ենք օգնեք մեր տղային քանի դեռ ամեն բան վերջացած չէ: Նախապես շնորհակալություն: Զինվորի մայր, հայր, եղբայր, ազգականներ, ընկերներ և Ոսկեվազ համայնք»: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |