«Վճարում ենք 100 դրամ». Ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա ոստիկանությունը հիշեց ակտիվիստի հետախուզման մեջ գտնվելու մասին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջով նստացուց անող ակտիվիստները հայտարարություն են տարածել ակտիվիստ Միհրան Մելքոնյանին բերման ենթարկելու կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն` Մելքոնյանն այս տարվա հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար: «Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռևս հուլիսի 27-ից ներկայացել էր ոստիկանություն որպես տուժող, օգոստոսի 8-ին կարելի է ասել առևանգվել էր ոստիկանների կողմից և ժամեր անց ազատ արձակվել, իսկ օգոստոսի 10-ին նա բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժին: Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչո՞ւ ոստիկանությունը հուլիսի 27-ին, օգոստոսի 8-ին և 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին»,- ասված է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |