Պուտին. ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով![]() 13 օգոստոսի 2013 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների արդյունքերն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: «Բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք միջազգային արդիական խնդիրների, այդ թվում` ԼՂ հարցին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |