Քուրդ գրող Յաշար Քեմալը պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

Քուրդ գրող Յաշար Քեմալը պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է ընդունել քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը։ Յաշար Քեմալը հուշամեդալով է պարգևատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար։

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը Յաշար Քեմալին է հանձնվելու սեպտեմբերի 4-ին Ստամբուլում։ Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը և Արևմտահայերի Ազգային Համագումարի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Արևմտահայերի Ազգային Համագումարից:

Յաշար Քեմալին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ շնորհելու որոշումը կայացվել է Արևմտահայոց Ազգային Համագումարի առաջարկով։ Յաշար Քեմալն այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951 թ–ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---