«Ֆուկուսիմա-1» կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի

«Ֆուկուսիմա-1» կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի

PanARMENIAN.Net - Ճապոնիայի Ատոմային էներգետիկայի հսկողության կոմիտեն այսօր հավանություն է տվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացմանը, որն ավելի վաղ նախապատրաստել էր «Տեպկո» ընկերությունը: Այդ մասին հայտնել են Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները:

Ըստ ծրագրի, տարվա վերջում կսկսվի արդեն սպառված վառելիքային միջուկների դուրս բերումը, որոնք պահվում են էներգաբլոկների հատուկ ջրավազաններում: «Ֆուկուսիմա-1» կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսին «Տեպկո» ընկերությունը խոստովանեց, որ կայանից շարունակվում է ռադիոակտիվ ջրի արտահոսքը Խաղաղ օվկիանոս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---