Հունահռոմեական ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը դարձել են երիտասարդների ԱԱ-ի հաղթողներ![]() 14 օգոստոսի 2013 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայում (Բուլղարիա) ընթանում է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցութային առաջին օրը հայ հունահռոմեական ոճի ըմբիշներին հաջողվել է նվաճել 2 ոսկե մեդալ: Մինչև 60 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել կադետների Եվրոպայի չեմպիոն Կարեն Ասլանյանը: Եզրափակչում նա 7:0 հաշվով առավելության է հասել թուրք Բասար Էնեսի նկատմամբ: Մինչ այդ նա անցկացրել է ևս 4 մենամարտ ու հաղթել Արթուր Ուլեյմանովին (Ռուսաստան), Մադու Միխուտային (Ռումինիա), Դանիել Տումուին (ԱՄՆ) և Էլման Մուխտարովին (Ադրբեջան): Ոսկե մեդալ է նվաճել նաև երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կարապետ Չալյանը (74 կգ): Մինչ եզրափակիչ հասնելը նա ուժեղ է եղել Աբդելկրիմ Օուկալայից (Ալժիր), Վիկտոր Նեմեսից (Սերբիա), Պետրու Սևչուկից (Մոլդովա) և Բեքքան Օզդոևից (Ռուսաստան): Իսկ եզրափակչում հայ ըմբիշը 3:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Անտոնյուկին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |