Աշխարհի Գավաթ. 2-րդ շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Իգոր Լիսիի հետ

Աշխարհի Գավաթ. 2-րդ շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Իգոր Լիսիի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Տրոմսոյում (Նորվեգիա) կկայանան շախմատի աշխարհի Գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Իգոր Լիսին (Ռուսաստան):

Առաջին շրջանում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Միխայիլ Մարկովին, իսկ Լիսին 1,5:0,5 հաշվով ուժեղ է գտնվել Անդրեյ Իստրատեսկուից:

2005 թվականին Արոնյանը Խանտի- Մանսիսկում դարձել է աշխարհի Գավաթակիր: Նա եզրափակչում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---