Վ. Օսկանյան. Հայաստանը ոչ պատերազմի սպառնալիքի դեպքում, ոչ էլ պատերազմից Բաքվի հրաժարվելու դեպքում չի զիջի եւ ոչ մի տարածք

PanARMENIAN.Net - Հակամարտությունների կարգավորման համար պատմա-իրավական գործոնը կարեւոր է:Սակայն կարեւոր են նաեւ վերջին ժամանակների զարգացումները, ինչպես նաեւ այսօր ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով «Ազգ» թերթի ընթերցողների հարցերին: Նրա խոսքերով, այս ամնը հաշվի առնելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում մերվել իրականության հետ` թե անցյալ եւ թե ներկա: Բացի այդ, չի ցանկանում ինչ-որ փոխզիջման գնալ կամ ռիսկի դիմել քաղաքկան որոշումների հասնելու համար:



Պատասխանելով Բաքվից ուղղված հարցին, թե «շրջաններից որո՞նք է պատրաստ Հայաստանը զիջել հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհից Ադրբեջանի հարաժարվելու դեպքում», Վարդան Օսկանյանը հայտարարեց. Նախ եւ առաջ, դուք սխալ ձեւակերպեցիք հարցը: Հայաստանը ոչ պատերազմի սպառնալիքի դեպքում, ոչ էլ պատերազմից Բաքվի հրաժարվելու դեպքում չի զիջի եւ ոչ մի տարածք: Հայաստանը պատրաստ է քննարկել փախստականների տարածքների եւ անվտանգության հարցը միայն եւ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:



Ինչ վերաբերվում է այն հարցին, թե «պատրաստվու՞մ է արդյոք հայկական կառավարությունը փոխհատուցում վճարել Հայաստանի Հանրապետությունից գաղթած 200 000 փախստականներին », ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել այդ հարցը ադրբեջանական կառավարության կողմից Ադրբեջանից գաղթած 350-400 հազար փախստականներին փոխհատուցում վճարելու շրջանակներում:
 Ուշագրավ
---