«ԱրմենՏել»-ը շարունակում է բարձրացնել համակարգչային և տեխնիկական գրագիտոթյունը Հայաստանի տարբեր մարզերում14 օգոստոսի 2013 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է համագործակցել «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ Վանաձորի տարածաշրջանային համակարգչային կենտրոնին աջակցելու նպատակով: Դեռևս 2009 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում զգալիորեն ընդլայնվել է կենտրոնի գործնեությունը: Մասնավորապես, ծրագրավորման հիմունքների դասընթացներին զուգահեռ, 2013 թվականի հունվարից մեկնարկել է նաև «Պատանի տեխնիկ» նախագիծը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ստանալ գործնական հմտություններ թվային տեխնոլոգիաների հետ աշխատելիս, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Պատանի տեխնիկ» խմբակը վարում է բարձրակարգ մասնագետ, «Հայստանի Ինտերնետ Հասարակություն» ՀԿ-ի (ISOC.AM) անդամ Վահան Միսակյանը, իսկ նախագծի ղեկավարն է մի շարք զարգացման ծրագրերի հեղինակ Մարգարիտա Սոլոմոնյանը, ով նույնպես հանդիսանում է ISOC.AM անդամ: «Բարձրորակ կրթություն ստանալը առանց համակարգչային հմտությունների ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է: Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման ուսուման գործընթացում, աշխատանքում և շփման մեջ: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր Ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր` մենք ձգտում ենք ժամանակակից տեխնոլոգիաները դարձնել հասանելի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի բնակիչների համար, անկախ նրանց բնակության վայրից», - ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «ԱրմենՏել»-ի բազմամյա աջակցությունը հանդիսանում է բաձր գնահատական և երաշխիք երկարաժամկետ, իրական և տրամաբանորեն հիմնավորված նախագծերի, որոնց նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ամենակարևորը կիրառել դրանք Վանաձորում գործող ձեռնարկություններում»,- նշեց «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը: Նշենք, որ «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ. և տարիներ շարունակ ինտերնետ տեխնելոգիաների կիրառմամբ կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ` ստեղծելով բարենպաստ միջավայր անհրաժեշտ և շուկայական պայմաններում պահանջված կրթություն ստանալու համար: Այս տարիների ընթացքում պատրաստվել են մի շարք տեխնիկական մասնագետներ, ովքեր ՏՏ ոլորտում կառուցել են արժանավոր կարիերա և մասնակցել են ԱՄՆ և Հնդկաստանի հետ փորձի փոխանակման ծրագրերին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |