Ստեփան Գրիգորյան. 2006 թվականին ղարաբաղյան հարցում չի կարող առաջխաղացում գրանցվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի լավատեսությունը ոչ մի հիմք չունի, քանի որ եթե մինչ Ռամբուեն եւ Ռամբուեյից հետո կար լավատեսություն առանց որեւէ հմքի: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է քաղաքգետ-փորձագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոքերով, այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ավելի երկար ժամանակահատվածով է հետաձգված: «Լավատեսությունը առաջանում է այն պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցները վատ են պատկերացնում տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները: Ես հաստատ գիտեմ, որ 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չի կարող առաջխաղացում գրանցվել: ոչ հասրակությունը, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն խելամիտ երկխոսության, չեմ խոսում փոխզիջումների մասին»,- նշել է նա: Նրա կարծիքով, աշխարհում իրադարձությունների զարգացումը նոր գործընթացներ է ծնում, որոնք համընկնում են Հայաստանի շահերի հետ, օրինակ Կոսովոն եւ Մերձդնեստրը: «Տարբեր կոկրետ դեպքերում մենք պետք է մեր դաշտը գտնենք եւ խաղանք դրա վրա»,- ընդգծել է փորձագետը:



Մեկնաբանելով Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հայտարարությունը, քաղաքագետը նշեց, որ հիստերիան մշակութաապատմական ժառանգության շուրջը անտեղի է, եւ առաջին հերթին հենց Ադրբեջանին է վնասում: Ճիշտ է նա նշեց մի շարք դիվանագիտական հաջողություններ Հայաստանի դեմ մղվող պրոպագանդական պատերազմի մեջ: «Ավաղ, մեր երկիրը միջազգային կազմակերպություններում դեռ պարտություն է կրում: Ես նկատի ունեմ Եվրամիությունում Հայաստանի պատվիրակության գործնեությունը: Հայաստանը նոր ու նոր ձեւեր պետք է գտնի պրոպագանդայի համար»,-ասել է Գրիգորյանը:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը «Եվրատեսիլ» մրցույթի կազմկոմիտետին նամակ է ուղղարկել, որում դժգոհություն է հայտնվում մրցույթի ինտերնետ կայքում տեղ գտած այն տեղեկատվության վերաբերյալ, որ Հայաստանի մասնակից Անդրեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Այդ փաստը պետք է դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը»,- նշվում է նամակում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---