Թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է

Թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում ավարտվեց Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ միաձայն որոշվել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Սյունիքի մարզային կառույցի առաջարկով առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ, արդեն տարի կուսակցական Արմեն Կարապետյանի թեկնածությունը։ Այս մասին նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչից հետո պատգամավորի այդ մանդատը թափուր էր մնացել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---