Մարտի 15-17 Ստամբուլում տեղի կունենա «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» սիմպոզիումը

PanARMENIAN.Net - Ստամբուլի համալսարանի ռեկտոր Մեսուդ Փարլակը հաղորդել է, որ Մարտի 15-17 Ստամբուլում տեղի կունենա «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» սիմպոզիումը, որին կմասնակցեն շուրջ 70 պատմաբաններ Թուրքիայից եւ այլ երկրներից, որոնք տարբեր տեսակետներ ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Փարլակը հաղորդել է նաեւ, որ սիմպոզիումի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի տարբեր տեսանկյուններից, քանի որ, ըստ նրա, 1915 թ. իրադարձություններրն ունեն տարբեր կողմեր` սոցիալական, ռազմական եւ հոգեբանական: «Համոզված եմ, որ այդ սիմպոզիումը կնպաստի հայ-թուրքական հարաբերություններում նոր փուլի մեկնարկին»,-նշել է համալսարանի ռեկտորը` ավելացնելով, որ միջոցառմանը հրավիրվածների ցուցակում եղել են 5 պատմաբաններ Երեւանի պետական համալսարանից եւ Հայաստանի Ազգային պահոցից, որոնք, սակայն, մերժել են հրավերը: Հրավիրված հայերի թվում են` Մխիթարյանների միաբանության վանական հայր Լեւոն Զաքյանը, Գեղամ Կարապետյանը, Լեւոն Փանոս Դաբաղյանը, ինչպես նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, որը դեռեւս չի հայտնել իր մասնակցության վերաբերյալ, հաղորդում է New Anatolian գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---