Ապագա առաջնորդների փոխանակման նոր ծրագիր. Գրանցումը կսկսվի սեպտեմբերի 9-ից![]() 15 օգոստոսի 2013 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութաjին գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը դպրոցականների համար: FLEX ծրագիրը հնարավորությւոն է ընձեռում 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում և ապրելով ամերիկյան ընտանիքներում: Ծրագրի 2014-2015 ուստարվա մրցույթի համար 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հավաքագրումն ու գրանցումը տեղի կունենա ՀՀ մարզերի մի շարք քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 9-ից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |