Բարեխիղճ տնտեսվարողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով![]() 15 օգոստոսի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող աշնարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 96 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու: «Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաև պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երևանը ավելի բարեկարգ դարձնելն է»,-ասել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար: Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նշել են, որ քաղաքապետի ուշադրությունը հաճելի անակնկալ էր, նաև՝ պարտավորեցնող: Նշենք, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |