2013թ. առաջին եռամսյակում 1355 ՀՀ քաղաքացի ապաստան է խնդրել Եվրոպայում

2013թ. առաջին եռամսյակում 1355 ՀՀ քաղաքացի ապաստան է խնդրել Եվրոպայում

PanARMENIAN.Net - Եվրոպական վիճակագրական բյուրոն տվյալներ է հրապարակել ԵՄ երկրներում ապաստան որոնող անձանց համար այս տարվա առաջին եռամսյակում:

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Եվրոպայում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Վրաստանի 2315 քաղաքացի, Հայաստանի 1355 քաղաքացի և Ադրբեջանի 650 քաղաքացի: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան:

Ըստ Եվրոստատի վիճակագրության, նշված շրջանում ապաստանի համար դիմողների շարքում գերակշռում են Ռուսաստանի, Պակիստանի և Սերբիայի քաղաքացիները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---