Գերմանիայի իշխանությունները արգելել են «Թալայաթ փաշա» ակցիայի անցկացումը Բեռլինում14 մարտի 2006 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները արգելել են հանրահավաքների շարքը, որ թուրքական իշխանությունները մտադիր էին անցկացնել մարտի կեսերին Բեռլինում: Ինչպես հաղորդում է Եվրոպայի Հայկական դաշինքը, արգելքը հիմնված է Գերմանիայի Քրեական օրենսգրքի 189 հոդվածի վրա, ըստ որի արգելվում է «անհարգալից վերաբերմունքը զոհվածների հանդեպ»: Հայտարարության մեջ Գերմանիայի իշխանությունները օգտագործել են «1915 թվականին զոհվածներ» արտահայտությունը, խուսափելով Հայոց ցեղասպանության հիշատակումից: Բեռլինում կայանալիք հանրահավաքներով պետք է մեկնարկեին «Թալայաթ փաշա գործողություն» անվանումով միջոցառումները` «Մեծ ծրագիր-2006» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնությունը, որով հանդես եկան մի շարք թուրք գործիչներ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի գլխավորությամբ, նպատակ ուներ հասնել այն բանին, որ Բունդեսթագը ետ կանչեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Եվրոպայի Հայկական դաշնության գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը հույս է հայտնել, որ բոլոր եվրոպացի քաղաքական գործիչները վճռականություն կցուցաբերեն, քանի որ Եվրոպան ներկայումս դառնում է նեգացիոնիզմի աննախադեպ ալիքի ականատեսը, որը սպառնում է ոչ միայն հայերին, այլ նաեւ բոլոր եվրոպացիներին: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարան», Անկարայում Գերմանիայի դեսպանատունը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել այն թուրքերին, որոնք մտադիր էին մեկնել Բեռլին այդ հանրահավաքին մասնակցելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |