Երևանի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն ունեն 220 վարորդի կարիք

Երևանի ուղևորափոխադրումներ իրականացնող  ընկերություններն ունեն 220 վարորդի կարիք

PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվության միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ:

Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել:

Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 երթուղիներ:

Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---