Դավիթաշենում ապօրինի ասֆալտապատման հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Դավիթաշենում ապօրինի ասֆալտապատման հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն օգոստոսի 14-ին հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով Երևանի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին:

Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Հեղինակները նշել էին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները»:

Դավթաշեն վարչական շրջանից տեղեկացնում են, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որն իրենց աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։

Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձագարություն է կազմվել և նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---