Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարում առաջադրվել է 6 թեկնածու![]() 16 օգոստոսի 2013 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել հինգ քաղաքացի: Պատգամավորական մանդատի համար կպայքարեն անկուսակցականներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաև Արմեն Սերյոժայի Կարապետյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` «Ժառանգություն» կուսակցության կողմից: Նշենք, որ Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչև օգոստոսի 25-ը: Թիվ 38-ում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչից հետո պատգամավորի այդ մանդատը թափուր էր մնացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |