ԿԸՀ-ն այսօր հերթական նիստ կգումարի

ԿԸՀ-ն այսօր հերթական նիստ կգումարի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ժամը 15:00-ին կգումարի հերթական նիստ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Օրակարգոմ է սեպտեմբերի 8-ին և 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխման հարցը:

Ավելացնենք, որ սեպտեմբերի 8-ին կկայանան Շիրակի մարզի Կարմրաքար և Արագածոտնի մարզի Մեծաձոր, իսկ սեպտեմբերի 15-ին` Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքների ղեկավարի ընտրությունները:

 Ուշագրավ
---