Եգիպտոս. Բարաք Օբամայի հայտարարությունները խթանում են ծայրահեղականությունը

Եգիպտոս. Բարաք Օբամայի հայտարարությունները խթանում են  ծայրահեղականությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները գտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները երկրում ստեղծված իրավիճակի մասին, հիմնված չեն փաստերի վրա և խրախուսում են զինյալ ծայրահեղականներին բռնության հետագա էսկալացիայի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Օբաման արդեն հայտարարել է, որ ԱՄՆ վճռականորեն դատապարտում է արտակարգ իրավիճակի սահմանումը Եգիպտոսում և պահանջում է չեղյալ հայտարարել այն: Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը, որտեղ հարձակման են ենթարկվում քրիստոնեական եկեղեցիներն ու կառավարական շենքերը, պայքարում է ահաբեկչության դեմ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---