Մինչև օգոստոսի 31-ը Երևանում 17 հեծանվային կանգառ է տեղադրվելու![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը և «Սիթի փրոմոուշըն» ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների հետ խթանում են մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթը։ Նախաձեռնությունը ներառում է նաև հեծանվուղիների մշակում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համագործակցության շնորհիվ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, մինչ օգոստոսի 31-ը Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն այսօր։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդների մասնակցությամբ։ Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։ Այնուհետ՝ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են կատարելու մինչև Հանրապետության հրապարակ՝ Վ. Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։ Միջոցառումը մեկնարկելու է այսօր, ժամը 19։00-ին, 4 տարբեր կետերից, հետևյալ ուղղություններով. 1. Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ. 2. Լենինգրադյան--Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ. 3. Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ. 4. «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց («Վստրեչի» կամուրջ), Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ և նույն փողոցով՝ Խորենացի փողոց, ապա Շահումյան հրապարակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |