ԱՊՀ երկրներից Ինտերնետում վիրուսներից տուժելու հավանականությունը Հայաստանում ամենամեծն է

ԱՊՀ երկրներից Ինտերնետում վիրուսներից տուժելու հավանականությունը Հայաստանում ամենամեծն է

PanARMENIAN.Net - Վիրուսների հետ բախվող Ինտերնետի օգտատերերի քանակով 2013թ. երկրորդ եռամսյակում առաջին տասնյակում են ԱՊՀ երկրներն ու Վիետնամը, ասվում է «Կասպերսկու լաբորատորիայի» հաղորդագրության մեջ:

Առաջին տեղը ցուցակում զբաղեցնում է Հայաստանը, որտեղ վնասակար ծրագրերի հետ բախվող օգտատերերի քանակը հասնում է 53,9 տոկոսի: Երկրորդ տեսում Ռուսաստանն է 52,9 տոկոսով, երրորդ տեղում՝ Ղազախստանը 52,82 տոկոսով:

Ամենաանվտանգ երկրների ցանկում, որտեղ վիրուսների հետ գործ ունեցած օգտատերերի քանակաը 20 տոկոսից պակաս է, ընդգրկված են 52 երկրներ: Հիմնականում, դրանք Աֆրիկայի երկրներն են, որտեղ Ինտերնետը թույլ է զարգացած: Բացառություն են կազմել Դանիան 18,6 տոկոսով և Ճապոնիան 18,1 տոկոսով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---