Աբդուլլահ Գյուլ. «6 պետություն՝ մեկ ազգ» սկզբունքը գործողության մեջ է![]() 16 օգոստոսի 2013 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «6 պետություն՝ մեկ ազգ» սկզբունքը գործողության մեջ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանում Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում: Թուրք նախագահն ասել է, որ թուրքալեզու երկրները գտնվում են տարածաշրջանում, որը միավորում է Եվրոպան ու Ասիան, հյուսիսն ու հարավը. «Ամենանշանակալին Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղու կառուցումն է: Բաքու-Ակտաու և Բաքու-Թուրքմենբաշի լաստանավային գծերի բացումը այդ նախագծի շարունակությունը կդառնա և ուղիղ կապ կհաստատի Չինաստանի ու Եվրոպայի միջև: Անդրադառնալով պատմությանը՝ կտեսնենք, որ թուրքալեզու պետություններն այն ժամանակ էին հզոր, երբ Մետաքսի ճանապարհն աշխարհի գլխավոր առևտրային ճանապարհն էր»: Գյուլը նաև հայտարարել է, որ ցամաքային տրանսպորտի զարգացման համար թուրքալեզու երկրների միջև հարկավոր է չեղյալ հայտարարել հաստատված սահմանափակումները, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |