Անկարան չի առարկում Սիրիայում քրդերի ինքնավարության դեմ![]() 16 օգոստոսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Անկարան հայտարարել է, որ կտրականապես դեմ չի լինի Սիրիայի հարավում քրդերի ինքնավար շրջանի հայտնվելուն, որոշ պայմանների դեպքում, սակայն, գրում է թուրքական «Հյուրիեթը»՝ սիրիացի քրդերի հետ բանակցություններում թուրք մասնակիցներից մեկի վրա հղումով: Մասնավորապես համապատասխան որոշումը պետք է կայացնի այդ երկրի խորհրդարանը այնտեղ ժողովրդավարական կարգեր հաստատվելուց հետո: Ներկայումս Անկարան կտրականապես դեմ է Սիրիայում քրդերի ինքնավարությանը: Թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում այն կարող է դառնալ ՔԱԿ մատակարարման թիկունքային բազա: Սիրիայի քրդական շրջաններում արդեն գործում է ժամանակավոր գործադիր կոմիտեն, որը հոգում է բնակչության կարիքները, իսկ անվտանգությունն ապահովում են կամավորականները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |