Անցած 4 օրերի ընթացքում արձանագրվել է 31 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է

Անցած 4 օրերի ընթացքում արձանագրվել է 31 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1, խարդախության` 21 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---