Գագիկ Մակարյան. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ԿԲ արձագանքն է գնաճին![]() 16 օգոստոսի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը Կենտրոնական բանկի կողմից ավելի շուտ ազդակ է, քան գնաճի զգալի զսպում: Օգոստոսի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով գլխավոր կարգավորողի կողմից վերաֆինանսավորման բարձրացումը: «Վերաֆինանսավորման բարձրացումը էական ազդեցություն չի ունենա վարկային դրույքների վրա, քանի որ առևտրային բանկերը բավարար միջոցներ ունեն»,-ասել է նա: Օգոստոսի 13-ին ԿԲ-ն որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 8.5%՝ պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ: ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը նաև կարևորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Այդ համատեքստում Գագիկ Մակարյանը հավելել է, որ բարձր գնաճի պայմաններում մթերքների սպառումը նվազում է, ինչն անխուսափելի է 35% աղքատություն ունեցող երկրի համար: Բացի այդ, արդյունքում կնվազի բիզնեսի արտադրողականությունը: Ըստ մասնագետի, անհրաժեշտ են «իրական» քայլեր պետության կողմից՝ ուղղված տնտեսության առողջացմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |