Կոմիտասի 5 հասցեում փորձում են վերսկսել շինարարությունը

Կոմիտասի 5 հասցեում փորձում են վերսկսել շինարարությունը

PanARMENIAN.Net - Կոմիտասի 5 հասցեում փորձում են վերսկսկել շինարարությունը: Բնակիչները հրավիրել են ոստիկանությանը, ով, բնակիչների հավաստմամբ, պաշտպանում է շինարարություն իրականացնող կողմի շահերը: «Այս պահին ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունն է կատարում Երևանի Կոմիտաս 5 հասցեում: Ոստիկանական կարգախումբը ուժի գործադրման միջոցով այդ հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքող բնակիչներին դուրս է մղել շինհրապարակից և թույլ չի տալիս, որ նրանք շարունակեն իրենց ակցիան: Ներկայումս ոստիկանության օգնությամբ և հսկողության ներքո սեփականատերը շարունակում է շինարարական աշխատանքը»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր ցույցերիի միջոցով դադարեցրել էին այն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---