Թուրքալեզու պետությունները հռչակագիր են ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքալեզու պետությունները հռչակագիր են ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զգալի առաջընթաց կլինի Եվրասիական տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման առումով: Այդ մասին ասվում է ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ընդունած համատեղ հռչակագրում:

Գագաթաժողովի աշխատանքին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախագահները:

Համատեղ հռչակագրում կողմերը կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորումը, որն, ըստ հեղինակների, հիմնական խոչընդոտներից մեկն է կայունության ու տարածաշրջանային համագործակցության համար, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---