Սեյրան Օհանյան․ Ադրբեջանցի գերին ուզում է վերադառնալ և Հակոբի վերադարձի համար սա հիմք է16 օգոստոսի 2013 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի շուրջ ձեռնարկիվող բոլոր քայլերը ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ են։ Այս մասին այսօր ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք դիմում ենք ԿԽՄԿ, ստիպում ենք, որ կապ հաստատեն Բաքվի գրասենյակի հետ, որ հնարավորինս շուտ այցելեն Հակոբին, մեր բոլոր հայտարարությունները փոխանցեն, Հակոբն իմանա, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, որ թույլ չտան միջազգային կոնվենցիաների խախտումներ։ Մենք անելու ենք ամեն ինչ։ Մեզ մոտ գտնվող ադրբեջանցի զինվորն էլ արդեն ուզում է գնալ Ադրբեջան և սա հիմք է Հակոբի վերադարձի համար, հնարավոր է փոխանակում լինի», - ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ առաջնագծում տեղի ունեցող նման դեպքերն ամենացավալիներից են։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2012թ, հուլիսի 26-ին է հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԱՀ ԶՈւ զինծառայող 1992թ. ծնված, շարքային Ֆարաջև Ֆիրուզ Միրզան, գտնվելով զորքերի շփման գծի Թովուզի զորամասում, հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել գերության մեջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |