Վրացական պետությունը չի կարող երաշխավորել հայերի անվտանգությունը15 մարտի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ավաղ, վրացական պաետությունը այլեւս չի կարող երաշխավորել իր քաղաքցիների` հայերի անվտանգությունը, ինչի ապացույց է հանդիսանում Վրաստանի հայերի դեմ կատարվող հանցագործությունների կտրուկ աճը: Այդ մասին ասվում է Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի(ՎՀՀԿ)` Ծալկայի վերջին իրադրությունների վերբերյալ հայտարարության մեջ: ՎՀՀԿ-ը համոզցած է, որ պետք է պարզել միջադեպի մանրամասները եւ հանցագործների նկատմամբ արդարացի պատիժ կիրառել: կենտրոնը պատրաստ է իր իրավասությունների շրջանակներում հետեւել նախնական հետաքննության ընթացքին:Հաշվի առնելով,որ կասկածյալների մի մասը հետաքննության մեջ է, ավելին, գործի քննությունը դեռ շարունակվում է, ՎՀՀԿ-ը գտնում է, որ նպատակահարմար չէ նախօրոք բացվառել հանցագործության վարկածներից որեւէ մեկը, առավել եւս պետական մակարդակով: ՎՀՀԿ-ը համոզված է, որ նմանօրինակ հանցագործություննեին աջակցում են Վրաստանում ձեւավորված հակահայկական տրամադրությունները, որոնցում ակտիվ դեր են խաղում վրացական ԶԼՄ-ները: Նրանք արմատակալում են հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքը, ինչը ազգամիջյան լարվածություն է ստեղծում պետության ներսում: Հայկական ծագում ունեցող քաղաքացիների հետ մեկ տեղ տուժում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Ինչ վերաբերում է Ախալքալաքի վերջին հանրահավաքներին, ապա ՎՀՀԿ-ը աջակցում է իր հայրենակիցների պահանջներին եւ պատրաստ է օգնել նրանց: Կենտրոնը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ավելի շատ ուշադրություն դարձնել ազգամիջյան հարաբերություններին, եւ ազգային փոքրամասնությունների իրավունքներին, ինչպես նաեւ երկերում իրավահավասարության եւ հանդուրժողականության սկզբունքների տարածմանը: Հիշեցնենք, որ մարտի 9-ին Ծալկայում զինված հարձակման հետեւանքով սպանվել է Ղուշչի գյուղի բնակիչ Գեւորգ Գեւորգյանը: Սպանությունը մասայական ոբողքների տեղիք է տվել Վրչաստանի Սամցխե-Ջանախք շրջանում: Վրաստանի ՆԳՆ պաշտոնական դիրքորոշմանը, Ծալկայի սպանությունը կատարվել է կենցաղային մակարդակի վար եւ էթնիկական բնույթ չի կրել: Նախնական քննության արդյունքների համաձայն, ռեստորանում վեճ է ծագել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այնուամենայնիվ, Ծալկայի բնակչությունը համոզված է, որ բախումն ու սպանությունը կատարվել են բացառապես ազգամիջյան հարաբերությունների հողի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |