ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը հայկական բանակում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը հայկական բանակում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Նիստի ընթացքում ներկայացվել է Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծությունը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին: Սակայն հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ օգտագործում է հնացած փաստեր: ԵԽԽՎ-ն մի քանի բողոք է ստացել Եհովայի վկաներից եւ այլընտրանքային ծառայություն անցնող անձանցից»,-ասել է նա: Ռուստամյանը հավելել է, որ ոչ մի որոշում այդ առնչությամբ հանձնաժողովը չի կայացրել, այլ ընդմանեը գրանցել է նման բողոքների փաստը: «Այս ամենի արդյունքը կարող է լինել հետազոտությունների կազմակերպումը ԵԽԽՎ կողմից: Ես կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք նման ուսումնասիրությունների անցկացմանը, ներկայացնելու համար Եվրոպայի Խորհրդին իրական վիճակը»,-ընդգծել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
---