Fars. Թուրքալեզու պետությունների համագործակցության գագաթաժողովները ծառայում են պանթուրքիզմի տարածմանը![]() 17 օգոստոսի 2013 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Այսպես կոչված Թուրքալեզու պետությունների համագործակցության գագաթաժողովները ծառայում են պանթուրքիզմի տարածմանը, գրում է իրանական Fars գործակալությունը: «Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, դեմ լինելով նման համաժողովներում «թուրքական լծակի» օգտագործմանը, չեն մասնակցում նման խորհրդաժողովների, անարդյունավետ համարելով դրանք: Այսպես կոչված թուրքալեզու պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի, ղեկավարները նման հավաքների գալիս են թարգմանիչների հետ»,- գրում է Fars գործակալությունը: Ըստ իրանական կայքի, ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան տարբեր միջոցների է դիմում նպատակ ունենալով տարածել իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաև այս գագաթաժողովը: «1992թ. ի վեր Թուրքիայի նախաձեռնությամբ անց են կացվում այսպես կոչված թուրքալեզու պետությունների համաժողովներ, որոնց նպատակն է պանթուրքիզմի տարածումը»,-նշում է Fars-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |