Դավիթ Բաբայան. Ադրբեջանին և Թուրքիային Գաբալայում զսպեցին17 օգոստոսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Գաբալայում տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վերջին գագաթաժողովը տարբերվեց նախորդներից: Կարծիքը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանինն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա առանձնացրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ հաջորդ նման համաժողովը կուզենար Արցախում անցկացնել և դրան հետևած համատեղ հռչակագիրը, որում ընդգծվել է` ԼՂ շուրջ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: «Եթե Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Արցախի անկախությունը և նման խնդրանքով դիմում է մեզ, ապա ի՞նչու ոչ: Իհարկե, հնարավոր է կազմակերպել նման միջոցառում, ինչպես, օրինակ, Դավոսում: Իսկ եթե նման հայտարարությամբ Թուրքիան դրդում է Ադրբեջանին ագրեսիայի, պատրաստակամություն հայտնում պատերազմական գործողությունների ժամանակ սատարել, ապա դա ակնհայտ ապակառուցողական և վտանգավոր քայլ է», - ասաց Դավիթ Բաբայանը: Իսկ համատեղ հռչակագիրը, նրա խոսքով, զսպող քայլ էր՝ միաժամանակ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին: «Սա նշանակում է, որ թուրքալեզու պետություններն անհանգստացած են և չեն ուզում մասնակցել այդ արկածախնդրությանը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ չկա համաթուրքական խնդիր, ինչպիսին Ադրբեջանը փորձում է ներկայացնել ԼՂ հակամարտությունը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |