ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՆՑԵԼ Է 11 ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ16 հունվարի 2003 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 11 թեկնածու պետության ղեկավարի պաշտոնին: Դրանք են` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը, «Հեռանկար» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային-ժողզովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել Ազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի խոսքերով, այդ որոշումը ընդունվել է ելնելով նրանից, որ Ր.Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի է հանդիսանում 2001 թվականից: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահ կարող է դառնալ այն անձը, որն արդեն 10 տարի է ինչ հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Նշենք, որ հունվարի 17-ին ՀՀ Բողոքարկման դատարանը կքննարկի Ր.Հովհաննիսյանի հայցը 1991 թվականից իր հայկական քաղաքացիությունը ճանաչելու խնդրանքով: Դրական արդյունքի դեպքում ԿԸՀ-ի որոշումը կարող է վերանայվել, քանի որ նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը ավարտվում է հունվարի 20-ին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |