Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային եվրաինտեգրման գործընթացով նախատեսված բարեփոխումների դանդաղեցման համար: Քննադատական դիտողությունները Անկարայի հասցեին արտացոլվել են Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության գծով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկի ղեկավարությամբ պատրաստված զեկույցում, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը: «Քաղաքական բարեփոխումների գործընթացը Թուրքիայում 2005 թվականին դանդաղել է, դրանք անց են կացվում ոչ բավարար տեմպերով եւ անհավասարաչափ»,-ասվում է զեկույցում, որը նախատեսվում է քննարկել Սթրասբուրգում` եվրախորհրդարանի նիստում: Զեկույցում նշված է, որ Անկարան պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները, որոնք նախատեսվում են Եվրամիության հետ բանակցային գործընթացով: Զեկույցում նաեւ կոչ է արվում Եվրահանձնաժողովին ուշադրությամբ հետեւել մարդու իրավունքների, խոսքի եւ դավանանքի ազատության, ազգային փոքրամասնությունների մշակութային իրավունքների կատարմանը:



Փաստաթղթի հեղինակները, բացի այդ, կոչ են անում Թուրքիային արմատախիլ անել ձերբակալվածների եւ կալանավորների կտտանքների եւ նվաստացումների կիրառումը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնում երկրի հարավ-արեւելքում անկայունության առումով, որտեղ վերջերս ակտիվացել են քուրդ անջատողականները: «Անկայունությունը Թուրքիայի հարավ-արեւելքում կարող է բացասաբար անդրադառնալ Եվրամիության հետ Թուրքիայի բանակցություներին»,-նշվում է զեկույցում: Եվրամիությունը մշտապես քննադատում է Թուրքիային մարդու իրավունքների խախտման համար եւ պահանջում նրանից արագացնել ժողովրդավարական բարեփոխումները: Թուրքական իշխանությունները ի պատասխան հայտարարում են, որ մտադիր են արագացնել բարեփոխումների ընթացքը: Այդ հարցը քննարկվել է նախօրեին Բարեփոխումների դիտարկման խմբի Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ անցած նիստում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---