Սիրիայում ապստամբ զինյալները փորձել են գրավել հնագույն քրիստոնեական վանքերից Սուրբ Գևորգը

Սիրիայում ապստամբ զինյալները փորձել են գրավել հնագույն քրիստոնեական վանքերից Սուրբ Գևորգը

PanARMENIAN.Net - Սիրիայում ապստամբ զինյալներն այսօր առավոտյան փորձել են գրավել երկրի արևմուտքում` Հոմսից ոչ հեռու գտնվող հնագույն քրիստոնեական վանքերից մեկը` Սուրբ Գևորգը, որը կառուցվել է 4-րդ դարում, գրում ИТАР-ТАСС-ը։

Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը հետ են մղել զինյալներին: 11 քրիստոնյա է զոհվել, բայց նրանք թույլ չեն տվել պղծել սրբատեղին:

Զինյալները կորուստներ են կրել և հեռացել են նաև խաչակիրների Կրակ դե Շևալյե ամրոցի մոտից։ Ականատեսները վկայում են, որ նրանց թվում շատ են եղել օտարերկրացիներ՝ վարձկան-ջիհադականներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---