Ռ.Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին եւ նրան ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանի, այդ թվում նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Մտքերի փոխանակություն է ծավալվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակի եւ հետագա քայլերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---