Հարավային Կովկասի ապագան բոլոր հակամարտությունների կարգավորումն է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկաս այցելության ընթացքում քննարկվել է երեք հիմնական հարց` ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի հեռանկարները, էներգետիկ անվտանգությունը գազի առաքումների հետ կապված հունվարյան դժվարությունների լույսի ներքո եւ տարածաշրջանի ապագան: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: «Անդրադառնալով Հարավային Կովկասի ապագային, ես ի նկատի ունեմ այն ժամանակը, երբ լուծված կլինեն բոլոր առկա հակամարտությունները` ղարաբաղյանը, աբխազականը եւ հարավ-օսականը, երկրները կապրեն խաղաղ եւ իրենք կընտրեն իրենց տեղն այս աշխարհում` առանց ճնշման դրսից»,-նշել է Ֆրիդը: Ըստ նրա, երկխոսությունը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կշարունակվի Վաշինգտոնում` Հայաստանի կառավարության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի միջեւ սույն թվականի մարտի 27-ին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---