Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Սիրիայի գծով տեղի կունենա Հաագայում![]() 20 օգոստոսի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Սիրիայի գծով տեղի կունենա Հաագայում, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Ըստ նրա, հանդիպմանը քննարկվելու է «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովի կազմակերպման հարցն ու մասնակիցների կազմը: Փսակին չի նշել հանդիպման հստակ ժամկետն ու վայրը: Ըստ նրա, ԱՄՆ-ն կներկայացնեն պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և ՌԴ-ում Սիրիայի նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ասել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է սիրիական ընդդիմությունից պահանջել, որպեսզի վերջինս միասնական պատվիրակությամբ ներկայանա: Ավելի վաղ իր ներկայացուցիչներին արդեն համաձայնվել է գործուղել Սիրիայի կառավարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |