ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԼԻՔԻ» ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

PanARMENIAN.Net - «Գերմանական ալիք» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարակուսանքն է հարուցել լրագրողի արտահայտությունն այն մասին, որ Հայաստանում դիտվում են էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման զանգվածային անջատումներ, եւ որ Հայաստանի քաղաքացիների միջին աշխատավարձը կազմում է 10 ԱՄՆ դոլար` 30 դոլար նվազագույն սպառողական զամբյուղի դեպքում: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք շփոթել եք հանրապետությունները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: «Բազային թվերն իհարկե ցածր են: Սակայն, 2002 թվականը մենք փակում ենք 12,5 տոկոս տնտեսական աճով: Բացի այդ, վերջին երեք տարիների ընթացքում բացվել է միջին հաշվով 40 հազար աշխատատեղ: Եվ կարեւորն այն է, որ դրանք բացվում են ոչ թե պետության, այլ մասնավոր բիզնեսի կողմից», -հայտարարել է Հայաստանի ղեկավարը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---