Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայքներում դրությունը հանդարտ է20 օգոստոսի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կահիրեի հայ համայնքում իրավիճակը հանդարտ է, թեև որևէ համայնքային գործունեություն չի ծավալվում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին տեղեկացրել է եգիպտահայ հասարակական գործիչ Սուրեն Պարսամյանը: Նա նշել է, որ Կահիրեի Ռամզես հրապարակով «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները քայլարշավի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու կողքով անցնելիս քարեր են նետել եկեղեցու ուղղությամբ և փշրել նկարազարդ ապակիները: Այնուամենայինվ, Կահիրեում եկեղեցիների դեմ հարձակումները շատ չեն և լուրջ հետևանքների չեն բերել, որովհետև իրավապահ մարմինները միջոցառումներ են ձեռնարկել: Հարձակումների են ենթարկվում հիմնականում երկրի ծայրամասերի եկեղեցիները: Եգիպտոսի կողմից ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելու շուրջ տեղեկությունների մասին Սուրեն Պայրամյանը նշել է, որ ճշգրիտ տեղեկություն չկա: Բայց եգիպտական մամուլն արդեն որոշ ժամանակ գրում է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաք Ալեքսանդրիայից եգիպտահայ գործարար Պերճ Հալաճյանը հայտնել է, որ դրությունը հանդարտ է: Եկեղեցիների շուրջ ոչինչ չի պատահել, որովհետև իրավապահ ուժերը դրանք պաշտպանում են, բայց հայտարարված արտակարգ դրության պատճառով համայնքային միջոցառումները սառեցվել են: Եգիպտոսի կողմից ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելու շուրջ տեղեկությունների մասին նա նշել է, որ եգիպտահայերն այդ որոշման համար ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին շնորհակալական գրություններ են ուղարկել: Խօսելով Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու վերաբերեալ Եգիպտոսի ժամանակաւոր նախագահ Ատլի Մանսուրի «Թուիթըր»-ի վրայ տեղադրած որոշումին մասին` ան ըսած է, որ եգիպտահայերը այդ որոշումի որդեգրման առիթով ժամանակաւոր նախագահին շնորհաւորական գրութիւններ ուղարկած են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |