«Մահմեդական եղբայրները» նոր առաջնորդ ունեն

«Մահմեդական եղբայրները» նոր առաջնորդ ունեն

PanARMENIAN.Net - «Մահմեդական եղբայրները» շտապ կարգով նոր առաջնորդ են ընտրել այն բանից հետո, երբ ձերբակալվեց շարժման նախկին ղեկավար Մոհամմեդ Բադիան: «Մահմեդական եղբայրների» նոր գերագույն ղեկավար է դարձել Մոհամմեդ Բադիայի տեղակալ Մահմուդ Էզզաթը, հայտնում է Sky News-ը:

Մոհամմեդ Բադիան ձերբակալվել է օգոստոսի լույս 20-ի գիշերը իր սեփական բնակարանում:

Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մեղադրել էր Բադիային Կահիրեում անկարգություններ հրահրելու համար: Այն ժամանակ 55 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---