Հետաքննություն. Սահմանախախտ թուրք հովիվը զինվորական համազգեստով է եղել և կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ20 օգոստոսի 2013 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ավարտվել է հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանը խախտած և ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում մահացած հովիվ Մուսթաֆա Ուլքերի հետ կապված միջադեպի հետաքննությունը, գրում է թուրքական Taraf` հաղորդելով նաև մանրամասներ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ուլքերի պատմությունը վաղուց է սկսվել. թուրք հովիվներն իրենց անասուներին սկսել են արածեցնել հայկական կողմում, ռուս սահմանապահները զգուշացրել են թուրքական կողմին, որ սահմանի խախտումները չկրկնվեն: Թուրք սահմանապահներն էլ հովիվներին են զգուշացրել, բայց նրանք շարունակել են անասուններն հայկական կողմում արածեցնել։ Ռուս սահմանապահները բռնագրավել են հայկական կողմում արածող անասունների մի մասին, ապա թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերադարձրել։ Աանասուններից մի մասի վրա, սակայն, վերքեր են եղել: Նաև սահմանախախտ հովիվ Մուսթաֆա Ուլքերի անասուններից մի քանիսի վրա։ Հայերից վրեժ լուծելու համար նա զինվորական համազգեստ է հագել և գիշերով 2 անգամ անցել սահմանը, կրակել ռուս սահմանապահների ուղղությամբ: Երկրորդ փորձն ավարտվել է նրա մահով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |